ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը քննարկել է Ղարաբաղի խնդիրը ամերիկացի փորձագետների հետ![]() 14 նոյեմբերի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունեց «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» (American Foreign Policy Council) ռազմավարական կենտրոնի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերիին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Վասիլի Աթաջանյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու մոտեցումները: Մտքերի փոխանակման ընթացքում անդրադարձ եղավ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման ուղիներին, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև հաշտության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությանը: Վասիլի Աթաջանյանը և Ուեյն Մերին քննարկեցին Հարավային Կովկասին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |