Ռուս սցենարիստ Պավել Ֆիննը գործնական աշխատանք անցկացրեց հայ կինոգործիչների հետ![]() 14 նոյեմբերի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայից հրավիրված դասախոս, հանրահայտ սցենարիստ Պավել Ֆիննը նոյեմբերի 8-12-ը «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի շրջանակներում Երևանում անցկացրեց սցենարական դասընթաց: Դասընթացին ներկա էին նախօրոք հայտ ներկայացրած և ընտրված մասնակիցները, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները: Պավել Ֆիննը այնպիսի հայտնի ֆիլմերի սցենարների հեղինակն է, ինչպեսիք են «Անգլուխ ձիավորը», «Զինված է եւ շատ վտանգավոր»-ը, «Սիրո խոստովանություն»-ը, «Դոստոևսկու կյանքի 26 օրը»: Ավելի քան 20 տարի դասավանդում է Մոսկվայի Բարձրագույն ռեժիսորական և սցենարական դասընթացներում: Պավել Ֆիննը աշխատեց նաև որոշ հեղինակների հետ իրենց կոնկրետ սցենարական հայտերի վրա: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մտադիր է շարունակել սցենարական դասընթացները՝ հետագայում էլ հրավիրելով անվանի մի շարք վարպետների: Նախաձեռնության հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |