Մեկնարկել է Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս![]() 15 նոյեմբերի 2011 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանեց Բաքու: Նոյեմբերի 16-ին հանձնակատարը կմեկնի Վրաստան, որից հետո նոյեմբերի 17-ին կայցելի Հայաստան: Հայաստան այցի շրջանակներում Էշթոնը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Գերագույն հանձնակատարի այցի օրակարգում կլինեն Հայաստանում առաջիկա ընտրությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական գործընթացի զարգացման հարցերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |