Զավեն Անդրեասյանը դուրս է եկել շախմատի Ռուսաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ15 նոյեմբերի 2011 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը Մագնիտոգորսկում ընթացող Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակչում 1,5:0,5 հաշվով հաղթանակ է տարել Սեմյոն Դվոյրիսի նկատմամբ և անցել հաջորդ փուլ: Առաջին հանդիպմանը Անդրեասյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցակցի հետ, իսկ երկրորդ հաղթանակ տարել: 1/4 եզրափակչում նախորդ տարվա գավաթակիր Անդրեասյանն իր ուժերը կչափի Մաքսիմ Մատլակովի հետ: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն ռուբլի, տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Առաջնությունն անցկացվում է Օլիմպիական համակարգով: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Մասնակիցները մինչև 40-րդ քայլը ներառյալ իրավունք չունեն բանակցելու ոչ ոքիի վերաբերյալ, պարտավոր են ներկա գտնվել առաջնության բացման արարողությանը և հարցազրույցներ տալ պարտիաներից հետո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |