ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ոգեշնչում են Ադրբեջանին![]() 15 նոյեմբերի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության հարցի շուտափույթ կարգավորման համար և ընդունելի է համարում հարցերի լուծումը միայն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը : «Մենք հուսով ենք, որ բանակցություններն արդյունք կտան, քանի որ ստեղծված իրավիճակի հետ համակերպվելը անհնար է: Այդ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խումբն ու համանախագահող երկրները ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին հանդես են եկել բավականին լուրջ հայտարարություններով։ Այս հայտարարությունները ավելի են ոգեշնչում մեզ: Ես վստահ եմ, որ այս հարցի շուտափույթ լուծումը կբխի բոլոր երկների շահերից»,-նշեց Իլհամ Ալիևը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |