Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացայի նախագահ Թոռ Լիանին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացայի նախագահ Տոռ Լիանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հանդբոլի զարգացմանն ու տարածմանը առնչվող հարցեր: Սարգսյանը նշել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի և եվրոպական ֆեդերացիայի համագործակցության կարևորությունը, հույս հայտնելով, որ Լիանի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա այդ մարզաձևի զարգացման համար:

Նոյեմբերի 14-ին Երևանում ավարտվեց հանդբոլի միջազգային «Հայաստանի վարչապետի գավաթի» առաջնությունը, որի հաղթողը դարձավ Ռուսաստանի հավաքականը, իսկ Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում եվրոպական ֆեդերացիայի ղեկավարը ասաց, որ շատ ուրախ էր գտնվել Հայաստանում և ներկա լինել առաջնությանը: «Առաջնությունը բավականին լավ էր կազմակերպված: Հուսով եմ, որ հետագայում ևս կշարունակվի Հայաստանի և հանդբոլի եվրոպական ֆեդերացիայի համագործակցությունը: Լավ կլիներ, որ Հայաստանում նման առաջնություններ հաճախ անցկացվեին»,- նշեց Լիանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---