Նոյեմբերի 16-25-ը Մոսկվայում Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին![]() 15 նոյեմբերի 2011 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-25-ը Մոսկվայում տեղի կունենա Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը (2802), որը վարկանիշով գտնվում է 3-րդ տեղում: Շրջանակային համակարգով մրցաշարին կմասնակցեն ևս 9 սուպերգրոսմայստերներ՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2826), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2811), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2800), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա, 2775), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2763), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2758), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2755), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2744), Յան Նեպոնյաշչին (Ռուսաստան, 2730): Պարտիաները կանցնեն նոյեմբերի 16-20 և 22-25-ը, հայտնում է armchess.am-ը: 2012թ. Արոնյանը 5,5 միավորով կիսեց 1-3 տեղերը Կարյակինի ու Շախրիյար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |