ԲԿՄԱ-ն հետաքրքրվում է Յուրա Մովսիսյանի թեկնածությամբ![]() 15 նոյեմբերի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԲԿՄԱ-ն սկսել է ակտիվորեն փոխարինող փնտրել Վագներ Լավին, որը կլքի բանակային ակումբը ձմեռային տրանսֆերտային պատուհանի ընթացքում: Ինչպես հայտնում է sportbox.ru-ն, Ռուսաստանի փոխչեմպիոնը ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին: ԲԿՄԱ-ն առավելապես ձեռք է բերում 25 տարին չբոլորած ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերտային արժեքը չի գերազանցում 8 մլն եվրոն: Ընթացիկ տարում Մովսիսյանը 24 խաղ է անցկացրել «Կրասնոդարի» կազմում, որտեղ 7 գնդակ է խփել և 3 գոլային փոխանցում կատարել: Եվրո-2012-ի ընտրական փուլում նա 9 հանդիպում է անցկացրել՝ իրացնելով 4 գոլ և 6 արդյունավետ փոխանցում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |