Արթուր Աբրահամն իր առաջիկա մենամարտը կանցկացնի 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայում

Արթուր Աբրահամն իր առաջիկա մենամարտը կանցկացնի 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայում

PanARMENIAN.Net - 2012 թ-ի հունվարի 14-ին Գերմանիայում Արթուր Աբրահամը Super Six առաջնությունում իր անհաջող ելույթից հետո կանցկացնի իր առաջին մենամարտը, PanARMENIAN.Net ին է հայտնել բռնցքամարտիկի մամլո քարտուղարը: Մենամարտը կանցկացվի 75 կգ քաշային կարգում:

«Հաջորդ տարի ես կրկին կդառնամ չեմպիոն: Անհաջողություններն ինձ չեն կոտրել, և ես նորից պատրաստ եմ մրցելու և հաջողության հասնելու»,-ասաց Աբրահամը:

Այժմ Աբրահամը շարունակում է մարզվել Ուլի Վեգների ղեկավարությամբ և պատրաստվել մենամարտին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---