Ադրբեջանը մտադիր է գնել JF-17 Thunder մարտական ինքնաթիռներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է Պակիստանի և Չինաստանի արտադրության JF-17 Thunder մարտական ինքնաթիռներ գնելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդել են Pakistan Aeronautical Complex – PAC ընկերությունում, որը մասնակցում է Dubai Airshow – 2011 ավիաշոուին: Ավիաշոուի շրջանակներում տեղի են ունեցել JF-17 Thunder մարտական ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, որին հետևել են նաև ադրբեջանական պատվիրակության անդամները:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, սակայն, դրանք դեռևս չեն հասել առք ու վաճառքի փուլին: Այժմ ընկերությունը կատարում է Պակիստանի ՌՕՈւ պատվերը, արտահանումն Ադրբեջան կարող է իրականացվել մի քանի տարվա ընթացքում:

JF-17 Thunder մարտական ինքնաթիռը մի շարք նույնանման և գերազանցող ցուցանիշներ ունի «ՄիԳ-29»-ի համեմատ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---