Սեյրան Օհանյան. Եթե մենք հրապարակավ չենք հայտարարում ինչը և ոնց ենք արել, դա չի նշանակում, թե թողտվության մթնոլորտ է տիրում![]() 15 նոյեմբերի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արդեն մեկնարկել է աշնանային զորակոչը, և չնայած լայնածավալ նախապատրաստական աշխատանքին, բացթողումներ, կոռուպցիայի դեպքեր ևս կան: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանությնա նախարար Սեյրան Օհանյանը «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում: «Մենք կենտրոնացել ենք ոչ միայն բժշկական հանձնաժողովների աշխատանքին, այլ հետևում ենք զորակոչի բոլոր փուլերին»,-նշել է նա: Օհանյանը հայտնել է նաև, որ գործում է դիտարկման հանձնաժողով, որի նպատակն է ապահովել աշնանային զորակոչի թափանցիկությունն ու օրինականությունը, քաղաքացիների դիմումներն ու բողոքները: Հարցերին օպերատիվ լուծում տալու համար գործում է 52-34-86 հեռախոսահամարը: «Բացի այդ, գործում է թեժ գիծ, և ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն, անձամբ ինձ, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնային հարց է մեզ համար»,-ասել է Սեյրան Օհանյանը: Նախարարը նշել է նաև, որ աշխարհի ցանկացած բանակում գրանցվում են անվտանգության կանոնների խախտումներ: «6 ամիս մենք նվազագույն գիտելիքներն ենք փոխանցում զինվորին»,-ասել է Օհանյանը՝ անդրադառնալով զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով գրանցված ողբերգական դեպքերին: Ըստ նախարարի, սպանություններն ու ինքնասպանություններն անհանդուրժելի է համարում առաջին հերթին բանակի հրամանատարությունը, քանի որ յուրաքանչյուր հանցագործության բացահայտում ամրապնդում է անվտանգությունն ու կարգը: Ըստ նրա, այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում անհնար է ինչ-որ բան թաքցնել հանրությունից: Իսկ հետաքննությանն ու դատավարությանը մասնակցում են նաև զոհված զինվորների ծնողները: «Ցավոք, գաղտնիությունը պահպանելով, մենք չենք հայտնում, թե ինչ քննարկումներ են անցնում, և եթե ներկա լինեին, կհամոզվեին, թե որքան խստապահանջ ենք մենք յուրաքանչյուր գործի առումով,-ասել է նա՝ հավելելով, որ եթե մենք հրապարակավ չենք հայտարարում ինչը և ոնց ենք արել, դա չի նշանակում, թե թողտվության մթնոլորտ է տիրում: Ի դեպ, լավ աշխատակիցները խրախուսվում են»: Անդրադառնալով ՊՆ-ի հասցեին հնչող խիստ քննադատությանը ՀԿ-ների կողմից՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Ես կրկին ներկայացրեցի հանրությանը մեր դիրքորոշումը՝ մենք պատրաստ ենք հանրային երկխոսության: Հասարակական կազմակերպությունների հետ մեր բանակն աշխատում է կազմավորման պահից: Բոլոր խորհուրդներն ընդունվում են: Սակայն, մենք անհանդուրժող ենք այդ մարդկանց հանդեպ, որոնք միայն փնովում են բանակը: Իսկ դատավորներն ովքե՞ր են: Այդ հարցում դատավոր կարող են լինել միայն մասնագետները, այդ ոլորտում ճանապարհ անցած մարդիկ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |