Adobe-ը պաշտոնապես թողարկել է Android Touch ծրագրեր

Adobe-ը պաշտոնապես թողարկել է Android Touch ծրագրեր

PanARMENIAN.Net - Adobe ընկերությունը պաշտոնապես թողարկել է իր Touch վեց ծրագրերը Android սարքերի համար։ Այս ծրագրերով ընկերությունը դիզայնի հիանալի գործիքներ է բերում Android սարքերին։ Ծրագրերը վաճառվում են Android Market-ում՝ յուրաքանչյուրը 9,99 դոլար արժողությամբ։ Touch ծրագրերի մեջ ներառում են հետևյալ ծրագրերը՝ Kuler, Photoshop Touch, Debut, Ideas, Collage և Proto, հայտնում է Android Police-ը ։

Բոլոր այն օգտագործողները, ովքեր գնում են այդ Touch ծրագրերից որևէ մեկը, ստանում են հասանելություն Adobe-ի Creative Cloud ծառայությանը, որն առաջարկում է 20Գբ անվճար ծավալ։

Touch ծրագրերից առաջինը Photoshop-ն է։ Այն ներառում է բոլոր հիմնական գործիքները, ինչ սովորական համակարգիչների համար նախագծված Photoshop-ը։ Touch ծրագրերից բոլորն ունեն շատ պարզ ինտերֆեյս և հեշտ են աշխատելու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---