Գյուղնախարարությունը խոստանում է. Ձվի դեֆիցիտի հետ կապված նախատոնական իրարանցում այս տարի չի լինի

Գյուղնախարարությունը խոստանում է. Ձվի դեֆիցիտի հետ կապված նախատոնական իրարանցում այս տարի չի լինի

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները պատշաճ մակարդակով նախատոնական առևտուրը կազմակերպելու համար, նոյեմբերի 15-ին հայտարարել է ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Մասնավորապես, ըստ նրա, գյուղնախարարությունը բանակցում է հավկիթ արտադրող ընկերությունների հետ, խուսափելու համար ձվի դեֆիցիտից, որն առկա էր անցյալ տարի Ամանորի շեմին:

Ինչ վերաբերում է հանրապետության ապահովմանը կենդանական և բուսական ծագման ապրանքներով, ապա, ըստ փոխնախարարի, խոշոր եղջերավոր անասունների մսի 20-30 տոկոսը ներկրվում է Հայաստան, իսկ մանր եղջերավորների, մասնավորապես, ոչխարի մսով երկիրն ապահովված է:

Անդրադառնալով մսի գներին՝ Գրիշա Բաղիյանը հավելել է, որ խոզի և ոչխարի մսի գները վերջին շրջանում անփոփոխ են մնացել, իսկ տավարի մսի գինը 3 հազար դրամից նվազել է մինչև 2500-2800 դրամ:

3  15.11.11 - Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---