Հարյուրավոր պարսիկ ուսանողներ կենդանի շղթա են կազմել միջուկային օբյեկտի շուրջ![]() PanARMENIAN.Net - Հարյուրավոր պարսիկ ուսանողներ կենդանի շղթա են կազմել միջուկային օբյեկտի շուրջ: Ցույցը կազմակերպել են Իսֆահանի համալսարանի ուսանողական ասոցիացիաները: Այն պետք է ցույց տա, որ իրանցիները պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը, եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Ցույցը տեղի է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ղեկույցի հրապարակումից հետո, որտեղ Իրանն ուղղակիորեն մեղադրվում է միջուկային ռումբ ստեղծելու մեջ: Ավանդական աղոթքից հետո ուսանողները հակաիմպերիալիստական ցույց կազմակերպեցին: Նրանք բացականչում էին. «Մահ Իսրայելին, մահ Ամերիկային»: Նրանք երդվեցին «դիմադրություն» կազմակերպել հարձակման դեպքում: Իրանի միջուկային ծրագրի կասեցման հիմնական թիրախներն են օբյեկտը Իսֆահանում, ուրանի հարստացման գործարանը Նաթանզեում, միջուկային օբյեկտը Արակում, ատոմային էլեկտրակայանը Բուշերում և «բժշկական ռեակտորը» Թեհրանում: Մինչդեռ, Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության գծով ենթակոմիտեի ղեկավար Ալադին Բորուջերին հայտնել է օրենսդիր մարմնի արտակարգ նստաշրջան գումարելու մասին, որը պետք է վերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության սկզբունքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |