Նիգերի իշխանությունները հայտնում են, որ չեն կարող հանձնել Քադաֆիի որդուն16 նոյեմբերի 2011 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Նիգերի իշխանությունները հայտարարել են, որ Մուամար Քադաֆիի որդի Սաադին երկրում կմնա այնքան ժամանակ, մինչև ՄԱԿ-ը չեղյալ հայտարարի նրա` երկրից մեկնելու արգելքը, չնայած, որ Լիբիայի նոր իշխանությունները նրա էքստրադիցիայի մասին հայց են ներկայացրել: «Մենք պարտավոր ենք հարգել երկրից Սաադիի մեկնելու վրա դրված այդ արգելքը: Սաադի Քադաֆին այստեղ է, բայց նրան արգելված է մեկնել երկրից: Մինչև արգելքը չվերանայվի, նա Նիգերում կմնա»,- ասել է երկրի արտգործնախարարը, հաղորդում է gazeta.ru-ն: Սաադի Քադաֆին փախուստի դիմեց Նիգեր այն բանից հետո, երբ օգոստոսին Քադաֆիի իշխանության հակառակորդները գրավեցին Տրիպոլին: Նոյեմբերի սկզբին Ինտերպոլը «կարմիր ծանուցում» թողարկեց, որի համաձայն Ինտերպոլի անդամ երկրները պետք է ձերբակալեն Սաադիին, այնուհետև նրան Լիբիային հանձնեն:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |