ԱՄՆ-ն պատրաստվում է իրական ռազմական հարվածներով պատասխանել կիբերհարձակումներին![]() 16 նոյեմբերի 2011 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում իրական ռազմական հարվածներով պատասխանել կիբերտարածությունում հնարավոր հարձակումներին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է նոր զեկույցում, որը Պենտագոնը պատրաստել է ամերիկյան Կոնգրեսի համար: Զեկույցում նշվում է, որ «անհրաժեշտության դեպքում կիբերտարածությունում հարձակման պատասխանը կլինի նույնպիսին, ինչպիսին ցանկացած այլ սպառնալիքին ԱՄՆ-ի հասցեին»: «Մենք մեզ իրավունք ենք վերապահում կիրառել բոլոր անհրաժեշտ տարբերակները` դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական և տնտեսական»,- ասվում է Պենտագոնի զեկույցում: Զեկույցի հեղինակների խոսքով` դա անհրաժեշտ է «ազգի, մեր դաշնակիցների ու գործընկերների, ինչպես նաև մեր շահերի պաշտպանության համար»: Ինչպես նշվում է զեկույցում, նախքան ուժ կիրառելը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կփորձի ծանրութեթև անել բոլոր մյուս հավանական տարբերակները և «ստանալ միջազգային հանրության որքան հնարավոր է լայն աջակցությունը»: Փորձագետներն այդ 12-էջանոց փաստաթուղթն անվանել են «կիբերանվտանգության ոլորտում Վաշինգտոնի քաղաքականության մասին առավել հստակ հայտարարություն»: Պենտագոնի ինտերնետ-կայքն ու համապատասխան համակարգերը չարագործների կողմից բազմաթիվ հարձակումների օբյեկտ են հանդիսանում: ԱՄՆ ռազմական գերատեսչության աշխատակիցներն իրենց աշխատանքում ավելի քան 15 հազար համակարգչային ցանցեր են կիրառում, որոնց ավելի քան 7 միլիոն համակարգիչ է միացված: Ամերիկյան համակարգչային ցանցերի վրա կիբերհարձակումները հաճախացել են վերջին տարիներին: Հաքերների կողմից ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը հասցված մոտավոր վնասը գնահատվում է մեկ տրիլիոն դոլար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |