Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 7 մեդալ է նվաճել

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 7 մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց հոկտեմբերի 13-16-ն անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011 թվականի առաջնությունը: Հայաստանի հավաքականը 7 մեդալ նվաճեց:

Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), իսկ պատանիներից` Գրիգոր Մխիթարյանը (48կգ), ով 2010 թ. աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը և նվաճեց հերթական ոսկե մեդալն ու պահպանեց սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Երիտասարդներից Հայաստանի ընտրանու համար բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը` (48 կգ), Կարեն Տոնոյանը (62 կգ) և Մհեր Կարապետյանը (82 կգ): Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ հայկական հավաքականի միակ ներկայացուցիչը` 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաև պատանիների առաջնությունում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը (65 կգ), PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---