Խորվաթիան, Չեխիան, Իռլանդիան և Պորտուգալիան դուրս են եկել Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ![]() 16 նոյեմբերի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Եվրո-2012 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Եվրոպայի առաջնության վերջին չորս ուղեգրերը նվաճել են Խորվաթիան, Չեխիան, Իռլանդիան և Պորտուգալիան, որոնց դա հաջողվեց երկու անցումային խաղերի համագումարի արդյունքում: Լեհաստանի և Ուկրաինայի թիմերի մասնակցությունը որոշիչ փուլին ապահովված էր, որպես ընդունող երկրների, ևս 10 հավաքականներ ուղեգրերը նվաճեցին ինքնաբերաբար ըստ որակավորման՝ Իսպանիան, Անգլիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իտալիան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Շվեդիան: Հավաքականների հայտագրումը հաստատվել է ՈՒԵՖԱ-ում նոյեմբերի 16-ին: Եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա Կիևում դեկտեմբերի 2-ին: Առաջնությունը տեղի կունենա 2012թ. հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |