Հայկական պատվիրակությունը կմասնակցի ադամանդագործության ոլորտի համաժողովին աֆրիկյան երկրներից մեկում![]() 16 նոյեմբերի 2011 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը ֆինանսների և էկոնոիկայի փոխնախարարների գլխավորությամբ Համաշխարհային բանկի աջակցությամբ մոտակա 10 օրվա ընթացքում կմասնակցի միջազգային համաժողովին, որտեղ կքննարկվեն ոլորտի զարգացման խնդիրները: Այդ մասին նոյեմբերի 16-ին Հայաստանի Կոտայքի մարզի ադամանդագործական ընկերություններ այցի շրջանակներում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Դա հնարավորություն է հայկական ընկերությունների համար գտնել հումքի մատակարարման նոր աղբյուրներ», ասաց նա: Ինչպես հայտնեց նախարարության ղեկավարը, ադամանդագործական համաժողովը կանցնի աֆրիկյան երկրներից մեկում, որոնց մեծ մասն ունեն հումքի լավ այղբյուրներ: Անդրադառնալով համաշխարհային միտումներին՝ Տիգրան Դավթյանը նշեց, որ վերջին շրջանում համաշխարհային շուկայում դիտվում է անորոշություն, բայց ադամանդների մշակման շուկան ունի հատուկ վարքագիծ, իսկ «մենք տարիների ընթացքում ձեռք ենք բերել բոլոր պայմաններում աշխատելու փորձ»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |