Դեկտեմբերին կանցկացվի մուլտիմեդիա լրագրության 10-օրյա դասընթաց![]() 16 նոյեմբերի 2011 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-14-ը «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում կազմակերպել է մուլտիմեդիա լրագրության դասընթաց։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան տեղեկատվական նոր միջավայրում աշխատելու առանձնահատկություններին, մուլտիմեդիա լրագրության սկզբունքներին և կտիրապետեն տարբեր մեդիա հարթակներում աշխատելու գործիքներին։ Դասընթացը վարելու են «Ինտերնյուսի» մասնագետներն ու անկախ լրագրող, մեդիա կոնսուլտանտ Անատոլի Վերբինը՝ Բուլղարիայից։ Անատոլի Վերբինը լրագրողների համար ուսումնական և վերապատրաստման ծրագրերով զբաղվում է մոտ 10 տարի: Մինչ այդ աշխատել է «Ռոյթերս» գործակալությունում որպես նախկին Խորհրդային Միության և բալկանյան երկրների թղթակից: Դասընթացին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և օնլայն թերթերի, լրատվական գործակալությունների լրագրողներ, ովքեր աշխատում կամ պատրաստվում են աշխատել մուլտիմեդիա խմբագրության կազմում։ Ռուսերենի պատշաճ իմացությունը պարտադիր է: Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն օնլայն-հայտերը տեղադրված «Ինտերնյուսի» կայքում, որոնց հիման վրա ընտրվելու է 10 մասնակից։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |