Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար![]() 16 նոյեմբերի 2011 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է եկել Հայաստանում Ֆիլիպ Կոտլերի վարպետության դասերի կազմակերպման ֆինանսական աջակցությամբ: Կարևորելով մարքեթինգը որպես հեռանկարային ուղղություն` Ամերիաբանկի նման նախաձեռնությունը նպատակ ուներ մեծանուն պրոֆեսորի հետ կենդանի շփման միջոցով նպաստել հայ հասարակության մարքեթինգային գիտելիքների զարգացմանը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Նոյեմբերի 15-ին Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս /master class/ անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար: Նա ներկայացրեց մարքեթինգային գործունությանն առնչվող ժամանակակից մոտեցումները, հանգամանորեն ծանոթացրեց միջազգային ասպարեզում ընթացող զարգացումներին` շեշտը դնելով բանկային մարթեթինգի վրա, որին հաջորդեց շուրջ մեկ ժամ տևողությամբ հարց ու պատասխանը: Ամերիաբանկի աշխատակիցները հնարավություն ստացան անվանի պրոֆեսորից լսել իրենց հուզող հարցերի պատասխանը` հարստացնելով մարքեթինգային գիտելիքները նոր հմտություններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |