Հայաստանի վարչապետն անհեթեթ է համարում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները![]() 16 նոյեմբերի 2011 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է հերթական խորհրդարանական ընտրություննեի հետ արտահերթ նախագահական ընտրությունների համատեղման հնարավորությունը: «Ես գտնում եմ, որ դա անհեթեթ վարկած է»,- հայտնել է նա լրագրողներին Հայաստանի Ազգային Ժողովում: Վարչապետը հաղորդել է նաև, որ այս տարի Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համագումար չի լինի: Ընդ որում, նա հավելել է, որ ՀՀԿ-ն ծրագրում է այլ կուսակցական միջոցառումներ անցկացնել մինչև տարեվերջ: Տիգրան Սարգսյանը նաև հերթական անգամ հաստատել է բիզնեսի և քաղաքականության բաժանմանը հասնելու` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների մտադրությունը: Նա նշել է, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել խորհրդարան մեխանիզմների ստեղծման վերաբերյալ, որոնք կխոչընդոտեն օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների` բիզնեսով զբաղվելուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |