ԱՊԼ-ն սպառնում է Սիրիային տնտեսական պատժամիջոցներով![]() 17 նոյեմբերի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) երեք օր է տվել Սիրիային՝ դադարեցնելու բռնությունները երկրի ժողովուդրի նկատմամբ, սպառնալով տնտեսական պատժամիջոցներով, հաղորդում է Agence France-Presse: Համապատասխան հայտարարությամբ նոյեմբերի 16-ին հանդես է եկել Քաթարի վարչապետ Համադ բին Ջասեմ Ալ Տանին: Մարոկոյում ԱՊԼ նիստից հետո շեյխը հանդես եկավ մամլո ասուլիսով՝ անվանելով Սիրիայում կատարվածը «արյունալի բռնաճնշումներ» և ընդգծեց, որ երկրի ղեկավարությունը բավականին հեռու է գնացել: Ալ Տանին խոստովանեց, որ եթե Դամասկոսը չհամաձայնվի համագործակցել Լիգայի հետ, Սիրիայի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ: Associated Press-ը նշում է, որ ԱՊԼ պահանջում է սիրիական ղեկավարությունից ստորագրել արձանագրություն, որի համաձայն Սիրիա կգործուղվեն միջազգային դիտորդները: ԱՊԼ պահանջում է դադարեցնել կառավարության ուժերի բռնությունը ցուցարարների նկատմամբ, դուրս բերել տանկերը և զրահատեխնիկան, ազատել քաղբանտարկյալներին, և թույլ տալ լրագրողներին և իրավապաշտպաններին աշխատել երկրի տարածքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |