Նյու-Յորքի բնակիչը սպառնացել է այրել քաղաքը![]() 17 նոյեմբերի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորքի ոստիկանությունը ահաբեկչություն կատարելու սպառնալիքի մեղադրանքով ձերբակալել է «Գրավի'ր Ուոլլ-Սթրիթը» ակցիայի 29-ամյա մասնակից Նկրումու Տինսլիին, որն ավելի վաղ YouTube-ում տեղադրված տեսագրության մեջ հայտարարել էր «ողջ Նյու-Յորքը հրի մատնելու» մտադրության մասին, հաղորդում է New York Daily News-ը: Իրավապահ մարմինների աշխատակիցները դիտել են տեսանյութը, որում Տինսլին սպառնում է այրել քաղաքը հինգշաբթի օրը ծրագրված «ֆինանսական ահաբեկչության» դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ: «Նոյեմբերի տասնյոթին մենք մտադիր ենք հրի մատնել Նյու-Յորքը: Մոտակա օրերին դուք կտեսնեք, թե ինչ կարող են անել այրվող խառնուրդով շշերը Macys-ի հետ»,- տեսագրության մեջ հայտնում էր Տինսլին: Ոստիկանությունն անմիջապես սկսեց տեսագրության հերոսի նույնացումը: «Մենք չէինք ուզում, որպեսզի նա այնտեղ լինի: Մենք ուզում էինք, որ նա խցում հայտնվի... Միգուցե դրանք միայն ամպագոռգոռ խոսքեր էին, բայց մենք չէինք ուզում ռիսկի դիմել»,- հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Բրաունը: Տինսլին ձերբակալվել է չորեքշաբթի օրը Զուկկոտտի-պարկում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |