ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգը կուժեղացվի![]() 17 նոյեմբերի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի կազմը կուժեղացվի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը` ամփոփելով ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստն Ալմա Աթայում: «Մենք ճշտեցինք ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի մարտական կազմն ու միջոցները: Համակարգի մեջ մտել են մոտ 100 զորամասեր, որոնք զինված են օդային թիրախների հայտնաբերման, խոցման և ոչնչացման ժամանակակից միջոցներով»,- ասել է նախարարը: Սերդյուկովն ընդգծել է, որ նիստի մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ՀՕՊ համակարգի կատարելագործմանը: «Մենք հաստատեցինք 2012թ. համատեղ միջոցառումների ծրագիրը, որի մեջ ներառել ենք տարբեր ուղղվածության ավելի քան 20 միջոցառում` «Մաքուր երկինք» ամփոփիչ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությամբ»,- հաղորդել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |