Քեթրին Էշթոն. Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի![]() 17 նոյեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը իրոք եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի: Այդ մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Մենք ողջունում ենք Հայաստանում իրականացվող եվրաինտեգրման գործընթացի զարգացումը և բարեփոխումները», նշեց Էշթոնը, հույս հայտնելով, որ առաջիկայում բանակցությունները կակտիվանան: Էշթոնը նշեց, որ ազատ արևտրի գոտու ստեղծումը, չնայած եվրագոտու ճգնաժամին՝ դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա: «Ինչ վերաբերվում է վիզային ռեժիմի, մենք չենք հետաձգում այդ գործընթացը, ուղղակի դեռ շատ բան պետք է իրականացնել նպատակին հասնելու համար»,-ասաց նա: Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի ամրապնդել հարաբերությունները ԵՄ հետ, ընդգծելով երկկողմանի հարաբերությունների դրական դինամիկան: ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը սկսվեց նոյեմբերի 15-ին Ադրբեջանից: Նոյեմբերի 16-ին Էշթոնը այցելեց Թբիլիսի, որից հետո նոյեմբերի 17-ին ժամանեց Երեւան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |