Մեկ շաբաթից Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը

Մեկ շաբաթից Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթից Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը, որի ժամանակ մենք կամփոփենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ այս վերջին տարվա ընթացքում ձեռնարկված քայլերը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ ճեպազրույցում:

Մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ հարաբերություններն ակտիվ կերպով զարգանում են թե բարձրաստիճան փոխայցելությունների, թե Ասոցացման համաձայնագրի բանակցությունների, թե խոր եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման, թե վիզային ռեժիմի դյուրացմանն ուղղված քայլերի առումով:

Մենք գոհ ենք նաեւ ԵՄ փորձագետների Հայաստանում գործունեության կապակցությամբ, որոնք իրենց աջակցությունն են բերում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

 Ուշագրավ
---