ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային վերադարձնել մշակութային ժառանգությունն ազգային փոքրամասնություններին19 նոյեմբերի 2011 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել Թուրքիային վերադարձնել մշակութային և կրոնական ժառանգությունը ազգային փոքրամասնություններին, ըստ ԱՄՆ Կոնգրեսի 306 բանաձևի: «Մշակույթի այս հուշարձանները մեծ արժեք ունեն: Բացի այդ, ըստ մարդու իրավունքների հռչակագրի, մարդիկ ունեն դավանանքի ազատություն և ես հուսով եմ, որ Թուրքիան կվերականգնի արդարությունն ու կվերադարձնի գույքը փոքրամասնություններին»,-ասվում է ուղերձում: Ընթացիկ տարվա ամռանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիները համայնքներին վերադարձնելու օգտին: Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր ստորագրեց 1930-ականներից հետո առգրավված գույքը քրիստոնյաներին ու հրեաներին վերադարձնելու մասին: Կառավարությունը մտադիր է նաև փոխհատուցում վճարել այն գույքի համար, որը վաճառվել է: Վերադարձման են ենթակա նախկին հիվանդանոցը, որբանոցը, դպրոցի շենքը, գերեղմանոցները, խանութը, հողամասը, ինչպես նաև «Սուրբ Հարություն» հիմնադրամի գույքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |