ԵՄ-ն կրճատել է բյուջեն 129 մլրդ եվրոյով

ԵՄ-ն կրճատել է բյուջեն 129 մլրդ եվրոյով

PanARMENIAN.Net - Եվրամիության 27 երկրներ Բրյուսելում համաձայնության են հասել ԵՄ 2012թ. ծախսային մասը 129 մլրդ եվրոյով կրճատելու մասին, ինչ ավելի կլինի 2011թ. 2 տոկոսով, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Լեհաստանի ֆինանսների փոխնախարար Յացեկ Դոմինիկին, որը նախագահում էր հանդիպմանը:

«Պայմանավորվածությունը միաձայն ձեռք բերվեց»,-հայտարարել է նա: Պատճառը բյուջեները կրճատելու եվրոպական կառավարությունների անհրաժեշտությունն է և տնտեսման խիստ միջոցների ներմուծումը պարտքերի ճգնաժամի պայմաններում: Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում էին ծախսերը 133,1 մլրդ եվրոյով կրճատելու վրա:

ԱՄՀ-ն դեռևս սեպտեմբերին նվազեցրեց համաշխարհային տնտեսության աճի կանախատեսումը 2011 և 2012թթ. համար: Ըստ հիմնադրամի, Եվրոպան ու ԱՄՆ-ն կարող են նոր անկում ապրել 2012թ., եթե չլուծեն առկա տնտեսական խնդիրները:--ԿԱ-- ԵՄ-ն կրճատել է բյուջեն 129 մլրդ եվրոյով

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---