Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն հուսով է, որ Սիրիան կկարողանա խուսափել քաղաքացիական պատերազմից![]() 19 նոյեմբերի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով է, որ Սիրիային կհաջողվի խուսափել քաղաքացիական պատերազմից: Այդ մասին մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռան՝ դա ժամանակի հարց է: Մենք հուսով ենք, որ սիրիացիներին կհաջողվի խուսափել քաղաքացիական պատերազմից և լուրջ արյունահեղությունից»,-ասել է նա: Ըստ Քլինթոնի, պետդեպարտամենտում քննարկում են դեսպան Ռոբերտ Ֆորդին Սիրիա վերադարձնելու լավագույն տարբերակը, որին ետ էին կանչել անկայուն իրավիճակի պատճառով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ԱՊԼ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 12-ին Կահիերում որոշել են կասեցնել Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին՝ այդ երկրում շարունակվող բռնության պատճառով: Նախօրեին հայտնի է դարձել, որ Սիրիան համաձայնվել է թույլ տալ արաբական երկրների դիտորդներին ժամանել երկիր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |