ՄԱԿ-ը վերականգնել է Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին![]() 19 նոյեմբերի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը վերականգնել է Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Այդ որոշումն ընդունվել է Գլխավոր վեհաժողովում քվեարկությունից հետո: «Դեմ է» արտահայտվել 6 երկիր, որոնցից 4-ը Լատինական Ամերիկայից, որոնց պատվիրակությունները հերթական անգամ դատապարտել են ՆԱՏՕ-ի ագրեսիան Լիբիայի նախկին ղեկավարության դեմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք ողջունում ենք Լիբիային, որը ստանձնել է մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, օրենքի գերակայություն ապահովելու պարտավորությունները»,-ասվում է բանաձևում: Արևմտյան կոալիցիայի ռազմական ուժերի ներխուժման արդյունքում հաջողվեց առավելություն ապահովել Անցումային ազգային խորհրդի զորքերի համար: Օգոստոսի վերջում ապստամբները գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին: Քադդաֆին հայտնաբերվեց և սպանվեց հայրենի Սիրտ քաղաքում հոկտեմբերի 20-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |