Ձյուդոյի ԵԱ. Արտյոմ Բաղդասարյանն արծաթե մեդալ նվաճեց![]() ![]() PanARMENIAN.Net - Մինչև 81կգ քաշային կարգում Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում հայ ձյուդոյիստ Արտյոմ Բաղդասարյանը հանդիպեց Քրիստիան Տոտի (Հունգարիա) հետ: Բաղդասարյանը 5 մենամարտ էր անցկացրել և միայն եզրափակչում զիջեց մրցակցին` արժանանալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի: 3-րդ տեղը զբաղեցրին Ադրիան Լորենցո Նասիմիենտոն (Իսպանիա) և Ստանիսլավ Սեմյոնովը (Ռուսաստան): Եզրափակչի ճանապարհին Բաղդասարյանը երեք մենամարտ էր անցկացրել և հաղթանակ տարել Ալեքսանդր Գրիգորյևի (Ռուսաստան), Շաբոլչ Կրիզսանի (Հունգարիա) և Յաննիկ Գուտչեի (Գերմանիա) նկատմամբ: Հայաստանի հավաքականից միայն Բաղդասարյանը կարողացավ մեդալ նվաճել, ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում էին 7 հայ մարզիկներ:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |