ՀՀ վարչապետ. Հայաստան-Վրաստան ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների արդյունքները կամփոփվեն 2 շաբաթում![]() 19 նոյեմբերի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Վրաստան ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների արդյունքները հայտնի կլինեն մոտ ապագայում: Այդ մասին Բաթումիում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը Վրաստանում է գտնվում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստին մասնակցելու նպատակով: «Երկու շաբաթվա ընթացքում մենք պետք է ամփոփենք Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները»,- նշել է նա: Անդրադառնալով տեղաշարժման թեմային` Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի նկատել է, որ Երևան-Բաթումի չվերթը շատ շահավետ է մասնավոր ընկերությունների համար: «Ավիաընկերություններից ոչ մեկը պետական չէ, բոլորը մասնավոր են, և համապատասխանաբար նրանք որոշ չափով որոշում են` այս կամ այն չվերթը շահավետ է, թե ոչ: Ես կոչ եմ անում և՛ հայկական, և՛ վրացական ավիաընկերություններին մտածել Երևան-Բաթումի չվերթի ուղղությամբ»,- ամփոփել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |