Սիրիայի ընդդիմությունը անցավ զինված գործողությունների![]() 20 նոյեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսի բնակիչների և հակակառավարական ակտիվիստների համաձայն, ձեռքի նռկնականետից արձակած առնվազն 2 հռթիր, հարվածել են Սիրիայում իշխող Բաաս կուսակցության գլխամասին: Եթե այդ հաղորդագությունները ճիշտ են, դա կլինի ընդդիմության առաջին զինված գործոցություն Սիրիայի մայրաքաղաքում մարտ ամսից սկսած հակակառավարական բողոքների ընթացքում: Դամասկոսի բնակչի համաձայն, անվտանգության ծառայությունները շրջապատել են հրապարակը, որտեղ գտնվում է Բաաս-ի կենտրոնակայանը, իսկ շենքից ծուխ Է բարձրանում: Ինչպես հաղորդում է BBC, շենքի վրա չեն նկատվում վնասվածքմերի հետքեր, սակայն մոտակա շենքերի բնակիչները պատմել են, որ շաբաթ լույս կիրակի գիշերը լսել են կրակոծներ: Ռեյտերի համաձայն, այդ հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեծ Թուրքիայում տեղակայված “Սիրիական ազատ բանակ” կազմակերպությունը, որին անդամակցում են ընդդիմության կողմ անցած զինծառայողներ: Սակայն, չի բացառվում, որ դա կարող է լինել և նախագահ Ասադի ռեժիմի ակցիան, որն իրականացվել է անկարգությունների գլխավոր կազմակերպիչներ հանդիացող զինված ահաբեկիչների մասին իշխանությունների պնդումն արդարացնելու համար,: Նոյեմբերի 20-ի լույս գիշերը սպառվել է հակակառավարական բողոքները ճնշելու դադարեցման Արաբական պետությունների լիգայի տրված ժամկետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |