Բաշար Ասադ. ԱՊԼ-ի միջամտումը կարող է բերել ռազմական գործողությունների![]() 20 նոյեմբերի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ երկում քաղաքացիական հակամարությունն ու ճնշումը շարունակվելու են, սակայն կառավարությունը մտադիր չէ տեղի տալ դրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: “Հակամարտությունը և ճնշումը, որի նպատակն է ստրկացնել Սիրիային կշարունակվ են: Սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ Սիրիան չի գնա խոնարհման, և մենք կդիմադրենք”, ասաց Sundays Times բրիտանական թերթի հարզազրույցում պետության ղեկավարը, որը մեջբերում է կիրակի օրը Reuters-ը: Ասադը նշեց, որ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) Սիրիայի գործերի մեջ միջամտությունը կարող է դարնալ Արևմուտքի ռազմական գործողությունների պատճառ սիրիական պետության դեմ, և կրկնեց իր միտքը, որ իրավիճակների նման զարգացումը համարժեք կլինի Մերձավոր Արևելքի “երկրաշարժին”: “Եթե արևմուտքի առաջնորդները ունեն տրամաբանություն, եթե նրանք ռեալիստներ են, նրանք չեն անի այդ (ռազմական գործողություն), որովհետև հետևանքները շատ սարսափելի կլինեն: Ռազմական գործողությունները կապակայունացնեն ամբողջ տարածաշրջանը և կընգրկի բոլոր երկները”, ասաց Ասադը: Նա ավելացրեց, որ պատրաստ է անձամբ պայքարել օտարեկրյա ուժերի դեմ և զոհվել Սիրիայի համար: Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարեցվում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկներ պահանջում են նախագահի հրաժարականը: ԱՊԼ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 12-ին Կահիերում որոշել են կասեցնել Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին՝ այդ երկրում շարունակվող բռնության պատճառով: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազար մարդ: Սիրիական իշխանությունները ասում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում իրավապաշտպան մարմնի աշխատակիցներիավելի քան 1,1 հազար զոհերի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |