Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը չի կարող հրաժարվել աշխատող միգրանտներից

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը չի կարող հրաժարվել աշխատող միգրանտներից

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը չունի մտադրություն կանխել աշխատող միգրանտների հոսքը, բայց կպնդի, որ նրանք հետևեն երկրում ձևավորված ավանդույթներին», հայտարարեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Միգրանտները շատ լուրջ աշխատանքային ֆունկցիա են կատարում մեր երկրի տարածքում», ասաց Մեդվեդևը: Նա նշեց, որ Ռուսաստանը՝ մեծ երկիր է համեմատաբար փոքր բնակչությամբ, և բնակչության քանակը ունի շատ մեծ նշանակություն:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նրանք չեն կարող հրաժարվել միգրանտներից, բայց մարդիկ, որոնք գալիս են պետք է հետևեն երկրում ձևավորված ավանդույթներին, իսկ եթե նրանք մահմեդականներ են ՝ պետք է զգան իրենց որպես մահմեդականներ Ռուսաստանում, նրանք պետք է իմանան ազգամիջյան հաղորդակցության լեզուն՝ ռուսերենը, ղեկավարվեն ռուսական կանոներով և միայն դրանից հետո՝ սեփական օրենսդրությամբ», ասաց Ռուսաստանի նախագահը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---