Կահիրեում բախումների արդյունքում 1700 մարդ է տուժել![]() 21 նոյեմբերի 2011 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Կահիրեի կենտրոնում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների արդյունքում տասը մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս ճշտված տվյալներն այսօր ներկայացրել է Եգիպտոսի առողջապահության և ժողովրդաբնակչության նախարարությունը: Անկարգությունները սկսվել էին նոյեմբերի 20-ի գիշերը, երբ ոստիկանությունը, այնուհետև բանակը փորձել էին ճնշել բողոքարարներին մայրաքաղաքի Թահրիր կենտրոնական հրապարակում: Սակայն բոլոր այդ փորձերը պսակվեցին անհաջողությամբ, և հազարավոր ցուցարարներ դարձյալ վերադարձել են հրապարակ, ժամ առ ժամ նրանց թիվն ավելանում է: Զոհվածներն ու վիրավորները նախօրեին նաև գտնվում էին հարևան փողոցում` ԵԱՀ ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ դեռ երեկոյան բողոքարարների ալիք էր եկել: Ականատեսների վկայությամբ` գերատեսչությունը հսկող պահակները մարտական փամփուշտներով կրակ էին բացում բոլորի վրա, ովքեր փորձում էին մոտենալ: Թահրիրում այժմ հարաբերական հանգստություն է: ՆԳՆ մոտ բախումները մինչև հիմա շարունակվում են: Ընդհանուր առմամբ ներկա պահին պաշտոնապես հաստատված է 11 մարդկանց մահը: Կիրակի օրվա գիշերը Ալեքսանդրիայում անվտանգության ուժերի կենտրոնակայանի մոտ ոստիկանության հետ բախումների արդյունքում մեկ ցուցարար է գնդակոծվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |