Արաբական պետությունների լիգան մերժել է Սիրիայի պատասխան առաջարկությունը![]() 21 նոյեմբերի 2011 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մերժել է սիրիական իշխանությունների պահանջը՝ մտցնել փոփոխություններ կազմակերպության կողմից պատրաստված բռնության դադարեցման վերաբերյալ նախագծի մեջ, որի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մահացել է ավելի քան 3500մարդ ԱՊԼ հրաժարվել է փոփոխել Սիրիա գործուղվող 500 դիտորդների առաքելության մասին կետը, որի վրա պնդում էին սիրիական իշխանությունները: Նոյեմբերի լույս 20-ի գիշերը սպառվել է հակակառավարական բողոքները ճնշելու դադարեցման Արաբական պետությունների լիգայի տրված ժամկետը: Սակայն չկա ոչ մի նշան, որ այդ արյունահեղությունը դադարեցվել է: Նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ իր երկիրը չի ենթարկվելու արտերկրիի ճնշմանը և կդիմադրի: SundayTimes բրիտանական թերթի հարցազրույցում նա ասաց, որ քարտեզի վրա դրված է Սիրիայի կայունությունը և ամբողջականությունը: Ինչպես հաղորդում է BBC, հենց ԱՊԼ-ի նախագծի հետ կապված էին սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը: Սակայն, այնուամենայնիվ, դա չգործեց: Կիրակի առավոտյան Դամասկոսում գնդակոծել են Սիրիայում իշխող Բաաս կուսակցության կենտրոնական շենքը: Եթե այդ հաղորդագությունները հաստատվեն, դա կլինի ընդդիմության առաջին զինված գործողությունը Սիրիայի մայրաքաղաքում մարտ ամսից սկսած հակակառավարական բողոքների ընթացքում: Ընդդիմության ակտիվիստների տվյալներով շաբաթ օրը փողոցային բախումների հետևանքով զոհվել է 27 մարդ: Այդ թվում՝ սիրիական հետախուզության 4 գործակալ, որոնք ընկել են ընդդիմության կողմ անցնող սիրիական բանակից փախած զինծառայողների ծուղակի մեջ: Օտարերկրյա լրագրողները չեն կարողանում ազատ հաղորդել Սիրիայից, այդ պատճառով հաղորդագրությունները, որոնք գալիս են Սիրիայից, շատ դժվար է ստուգել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |