Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու արևմտյան փորձագետները քննարկել են ՊՆ-ի բարեփոխումները![]() 21 նոյեմբերի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ից 21-ը հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով: ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդատվական խումբը արդյունավետ քննարկումներ անցկացրեց կադրերի կառավարման ոլորտում ներգրավված պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուիչների հետ: Քննարկումների հիմնական թեման ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման և զարգացման հարցերն էին: Մասնավորապես, հատուկ ուշադրության արժանացան պրոֆեսիոնալ սերժանտների ընտության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության և ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը և սոցիալական ապահովումը: Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին ընդունեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` այցի արդյունքներն ամփոփելու և հետագա խորհրդատվական օժանդակությունը նախանշելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |