Վլադիմիր Պուտինին առաջին անգամ սուլոցներով են դիմավորել գանգվածային միջոցառման ժամանակ![]() 21 նոյեմբերի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջին անգամ իր քաղաքական կարիերայում ամբոխը սուլոցներով դիմավորեց: Դա տեղի ունեցավ «Ռոսսիա 2» դաշնային հեռուստաալիքի ուղիղ եթերում: Ավելի քան 20 հազար հանդիսատեսներ, որոնք եկել էին «Օլիմպիյսկի» մարզահամալիր նայելու խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Յեմելյանենկոյի մենամարտը ամերիկացի Ջեֆֆ Մոնսոնի հետ, սուլոցներով և աղմուկով դիմավորեցին Պուտինի մուտքը ռինգին, այն պահին, երբ նա դուրս եկավ շնորհավորելու Յեմելյանենկոյին իր հաղթանակի կապակցությամբ: Իր հերթին «Օլիմպիյսկի» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Միխայիլ Մոսկալևը Lenta.ru-ին հայտարարեց, որ ամբոխը դիմավորեց սուլոցներով ոչ թե Պուտինին, այլ Մոնսոնին: Նրա խոսքով, ամերիկացին պասիվ մարտ ցուցաբերեց և գնաց պաշտպանության, այդ պատճառով մենամարտի ընթացքում հանդիսատեսները սուլելով արձագանքում էին Մոնսոնի վարքագծին: «Այն պահին, երբ ռինգ դուրս եկավ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհավորելու Յեմլյանենկոյի հաղթանակը, դուրս էին բերում Մոնսոնին: Հենց նրան էլ ուղղված էին հանդիսատեսի սուլոցները»,- ընդգծեց Մոսկալևը: Նա ավելացրեց, որ հանդիսատեսները ծափահարում էին Պուտինի ելույթին, ընդգծելով, որ լսել ու տեսել է դա անձամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |