«Նաիրիտ» քիմգործարանի աշխատակիցները հուսով են, որ մինչև տարեվերջ նրանք կստանան ամբողջ աշխատավարձը21 նոյեմբերի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի “Նաիրիտ” քիմգործարանի աշխատակիցները նոյեմբերի 18-ին ստացել են հունիս ամսվա աշխատավարձը և հուսով են, որ մինչև տարվա վերջ ամբողջովին կստանան մնացած աշխատավարձը: Ինչպես հայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում, այժմ հստակ պարզ չի՝ կմարվի արդյոք աշխատավարձի պարտքը մինչև տարվա վերջ, բայց աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են: Ինչ վերաբերվում է նրան, որ գործարանը կսկսի իր աշխատանքը Ամանորի արձակուրդներից հետո, նա ասաց, որ «հուսով է, որ այդպես էլ կլինի»: «Նաիրիտ» քիմգործարանի խնդրի լուծման համար բանակցություններ են ընթանում գերմանական CGS և ռուսական «ԻՏԵՐԱ» ընկերությունների հետ , որոնք ունեն բավականին փորձ քիմիական արդյունաբերությունում և ֆինանսական հնարավորություններ: «Նաիրիտի» արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանացնելու համար պահաջվում է մոտ 400-500 մլն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |