2011թ. հոկտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը ավելացել է 21.1 տոկոսով![]() 21 նոյեմբերի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2011-ի հոկտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 504.1 մլն դոլար (189.6 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 21.1 տոկոսով: Ամսական կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 4 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 112.9 մլն դոլար (42,5 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 21.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 391.2 մլն դոլար (147.1 մլրդ դրամ)` ավելանալով 21.1 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011-ի սեպտեմբերին կազմել է 278.3 մլն դոլար (104.6 մլրդ դրամ): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |