Հուլին Ժաո. Հայաստանը հեռահաղորդակցության ոլորտի իր ցուցանիշներով այս տարի առաջ կանցնի Ադրբեջանից, Չինաստանից և Թաիլանդից![]() 21 նոյեմբերի 2011 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոյին, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։ Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանին աջակացելու համար: Մ.Վարդանյանն անդրադարձել է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիբերանվտանգության խնդիրներին աջակցելու և տեսակոնֆերանսների համար համապատասխան կահավորանքի տրամադրման հարցերին: ITU գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն նշել է, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանն անցած տարվա համեմատ ԱՊՀ տարածաշրջանում ամենադինամիկ զարգացումն ու արդյունքներն է արձանագրել: Ըստ նրա, Հայաստանն իր ցուցանիշներով այս տարի առաջ է անցնելու Ադրբեջանից, Չինաստանից և Թաիլանդից: Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը: Նշենք, որ այսօր բացվեց ITU-ի և ՀՀ ՏԿՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված կույր և վատ տեսողություն ունեցող մարդկանց համար ինտերնետային հասանելության համակարգչային կենտրոն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |