Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել Թահրիր հրապարակում ստեղծված իրավիճակի պատճառով

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել Թահրիր հրապարակում ստեղծված իրավիճակի պատճառով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Եգիպտոսի կառավարությունը Իսամ Շարաֆի ղեկավարությամբ Թահրիր հրապարակում ստեղծված իրավիճակի պատճառով հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստնին, այդ մասին ասվում է նախարարների կաբինետի պաշտոնական հայտարարության մեջ:

Եգիպտոսում իշխող զինված ուժերի Գերագույն խորհուրդը դեռ չի ընդունել Եգիպտոսի կառավարության՝ վարչապետ Իսամ Շարաֆի գլախովորությամբ հրաժարականը, հաղորդում է Եգիպտոսի առաջին հեռուստաալիքը, մեջբերելով ռազմական աղբյուրները: Պետական հեռուստաալիքը նաև հաղորդեց, որ ռազմական խորհուրդը չի փոխելու նախանշված խորհրդարանական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 28-ը:

Նոխօրեին Եգիպտոսի մի քանի արբանյակային հեռուստաալիքներ հաղորդել են, որ Շարաֆի կառավության հրաժարականը ընդունվել է և զինվորները արդեն սկսել են որոնել նոր նախարարների:

Եգիպտոսում արդեն երրորդ օրն է շարունակվում են ոստիկանության և ցուցարարների բախումները: Հազարավոր մարդիկ պահանջում են ոչ միայն նախարարների կաբինետի , այլ նաև ռազմական խորհրդի հրաժարականը, որը ղեկավարում է երկիրը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փետրվարի 11-ի հրաժարականից հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---