WikiLeaks-ին տեղեկատվություն տրամադրած անձին մահապատի՞ժ է սպասում![]() 22 նոյեմբերի 2011 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Ռազմական դատարանը WikiLeaks ռեսուրսի ենթադրյալ ինֆորմանտ Բրեդլի Մեննինգի գործով լսումները կսկսի դեկտեմբերի 16-ին, հայտնում է Agence France-Presse-ը: Մեննիգի գործով դատավարության ամսաթիվը հայտարարվել է նոյեմբերի 21-ին, հայտարարել է Պենտագոնի մամլո ծառայությունը: Բրեդլի Մեննինգը ձերբակալվել է 2010թ. մայիսին: Ռազմական քննիչների վարկածով, հետախուզական ստորաբաժանման շարքայինը 2009թ. վերջից մինչև 2010թ. սկիզբը ապօրինաբար բազում գաղտնի փաստաթղթեր է ներբեռնել պաշտպանված ռազմական ցանցից, որը հետո փոխանցել է երրորդ անձանց: Ենթադրվում է, որ փաստաթղթերը արդյունքում ստացել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Ընդ որում մի քանի տասնյակ կետերից բաղկացած մեղադրականում ոչ WikiLeaks-ը, ոչ Ասանժը չեն հիշատակվում: Մեննինգը մեղադրվում է նաև հակառակորդին օգնություն ցույց տալու մեջ, որի համար, ըստ ամերիկյան օրենքների, մահապատիժ է սահմանված: Հայտնվել է նաև, որ ռազմական քննիչները Մեննինգի մեղքի հաստատման դեպքում մտադիր են միջնորդել մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |