Զիադ Աթալլահ. Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունները իդեալականին մոտ են![]() ![]() PanARMENIAN.Net - Հայերը միշտ և այժմ էլ շարունակում են մեծ դերակատարություն ունենալ Լիբանանի տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքում և նրա անբաժանելի մասն են: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահը: Նոյեմբերի 22-ին Լիբանանում նշում են երկրի անկախության 68-ամյակը: Ինչպես հայտնի է, Լիբանանը մեծ դեր ունեցավ 1915 թ-ի կոտորածի ժամանակ հայերի փրկության գործում և բոլոր տարիներին Լիբանանի կառուցվածքը թույլ է տվել հայերին ակտիվորեն ներգրավվել սոցիալական և քաղաքական կյանքի մեջ: Բացի դրանից, Լիբանանը եղել է Մերձավոր Արևելքի առաջին ժողովրդավարական երկիրը, ինչը տարածաշրջանում եզակի երևույթ է, բացի առկա «կոսմոպոլիտական» կառուցվածքից: «Լիբանանցիների ազգային ինքնագիտակցությունը միասնական է, անկախ ազգություններից կամ կրոններից», նշում է այդ կապակցությամբ դիվանագետը: «Մենք չենք կարող խոսել բնակչության մասին, հաշվի չառնելով բոլոր ազգությունները և կրոնները, այդ թվում և հայերին: Հայերը միշտ և այժմ էլ շարունակում են մեծ դերակատարություն ունենալ Լիբանանի տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքում»: Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ հարաբերություններին, դիվանագետի խոսքով, Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները քաղաքական մակարդակով իդեալականին մոտ են: «Մենք քաղաքական տեսակետից չունենք խնդիրներ կամ չլուծված հարցեր, ինչը սակայն, չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին, որոնք շատ հեռու են իդեալականից”: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net ին ժամանակավոր հավատարմատարը, երկկողմանի համագործակցության հարաբերությոնների շրջանակների ընդլայնման նպատակով նախատեսվում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնական այցը Հայաստան: «Այցը նախատեսված է դեկտեմբերի սկզբին», հաղորդեց նա: Սուլեյմանի այցը լավ խթան կհանդիսանա հարաբերությունների համար: «Նախագահին կուղեկցի մեծ պատվիրակություն: Այդ թվում կլինեն 6 նախարարներ, խորհրդարանի անդամներ և գործարարներ», հայտարարեց նա, ավելացնելով, որ այցի ընթացքում կստորագրվեն համագործակցությանվերաբերյալ կոնկրետ համաձայնագրեր: Աթալլահի կարծիքով, Հայաստանն ու Լիբանանը պետք է կենտրոնանան բիզնեսի, ներդրումների, կրթական ծրագրերի և մշակութային փոխանակման վրա: «Մենք արդյունաբերական երկիր չենք, եթե հաշվի չառնենք զարգացած գյուղատնտեսությանը և այդ պատճառով երկու կողմերի համար ավելի շահավետ կլինի բիզնես հարաբերությունների զարգացումը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |