Լրացավ հայկական դրամի 18 տարին22 նոյեմբերի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 18-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «այս ամսաթիվը պատմության մեջ ունի իր խորհրդանշական տեղը, քանի որ 1993 թվականի հենց այս օրը ներդրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը: Այսօր մենք միասին տոնում ենք մեր ազգային արժույթի 18-ամյակը: Ինչպես ցանկացած պատանի, այնպես էլ դրամն ունեցել է բազմաթիվ դժվարություններ իր կայացման ճանապարհին, բանկային համակարգի ձևավորման հետ զուգահեռ կայացել է նաև ազգային արժույթը»,-հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: «Ձեր շնորհիվ է, որ բանկային համակարգը Հայաստանում դարձել է մեր տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկը: Իր գոյության շուրջ երկու տասնամյակի ընթացքում այն ունեցել է վերելքներ և նույնիսկ ճգնաժամային` 2009 թվականի ընթացքում ցուցաբերել է իր ունակությունը՝ դիմակայելու համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ միջավայրի մարտահրավերներին: Հայաստանի բանկային համակարգը սակավաթիվներից էր ԱՊՀ-ում և նույնիսկ ամբողջ աշխարհում, որը չպահանջեց պետության կողմից որևիցե միջամտություն ճգնաժամին հակազդելու համար: Ձեր շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունում բանկային համակարգի ռիսկերը միջազգային լավագույն պրակտիկայի համաձայն միշտ գտնվել են կառավարելիության թույլատրելի միջակայքերում: Դրա մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից բանկային համակարգի նկատմամբ դրսևորվող վստահության աճը: Դրա վառ ապացույցը վերջին երկու տարիների ընթացքում ավանդների ընդհանուր ծավալի կայուն աճն է, որի` 2011 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը գերազանցում է 2009 թվականի նույն ամսվա ցուցանիշը` 76 տոկոսով: Համանման դրական դինամիկա ունեն նաև բանկային համակարգը բնութագրող այլ ցուցանիշներ, մասնավորապես, աճել են վարկավորման ծավալները, նվազել են տոկոսադրույքները և այլն: Սակայն, այս բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ, անելիքներն այս ոլորտում բազմաթիվ են: Պետք չէ մոռանալ նաև, որ բանկային համակարգի վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ տնտեսության դինամիկ զարգացման մեջ մեծ դեր ունի հենց այս ոլորտը: Եւս մեկ անգամ շնորհավորելով բանկային աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ նրանց նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է ուղերձւոմ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |