Թուրքիայում կարող են ընդունել օրենք` վճարիր 10 հազ. եվրո և մի ծառայիր բանակում![]() 22 նոյեմբերի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Մեծ ազգային ժողովում կուսակցության նիստում պատգամավորներին դիմել է զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու օրինագիծն ընդունելու կապակցությամբ, գրում է Sabah-ը: «Մենք քննարկումներ ենք անցկացրել համապատասխան ատյաններում: Հաշվի ենք առել զինծառայողների քանակն ու մեր ներուժը: Ազատումից ստացած միջոցները կուղղվեն վետերանների ընտանիքներին»,- հայտնել է նա: Վարչապետն ընդգծել է, որ արժույթով վճարում կատարել ցանկացող անձինք կկարողանան 10 հազար եվրո վճարել: 30 տարեկան դարձած և ժամկետային զինծառայություն չկատարած անձինք կազատվեն զինվորական ծառայությունից 30 հազար թուրքական լիրա վճարելուց հետո: Ժամկետային զինծառայությունից վճարման դիմաց ազատվելը չի անդրադառնա ահաբեկչության դեմ պայքարի վրա:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |