Իրանին չհաջողվեց ենթարկել Իրաքը և իշխող դիրք գրավել արաբական աշխարհում, վստահ է Վաշինգտոնը23 նոյեմբերի 2011 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Իրաքին ենթարկելու և արաբական աշխարհում իշխող դիրք գրավելու Իրանի փորձերը ձախողվեցին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խեղակավար Թոմ Դոնիլոնը: «Իրանը չկարողացավ Իրաքին իրենից կախյալ վիճակում դնել: Իրականում իրաքցիները բոլորովին այլ ուղղությամբ են գնում՝ դեպի անկախ, ժողովրդավարական պետություն, որը դիմակայում է արտաքին միջամտությանը: Իրաքն ու Իրանը տարբեր հայացքներ ունեն ապագայի հանդեպ»,-ասել է Դոնիլոնը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն, թեև դուրս է բերում զորքերը Իրաքից, հուսալի գործընկեր է մնում այդ երկրի համար և կօգնի նրան պահպանել իր անկախությունը: ԱՄՆ ԱԱԽ ղեկավարը հայտարարել է նաև, որ «Իրանին չեն հաջողվել Պարսից ծոցի երկրներին ահաբեկելու փորձերը…Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության խորհրդի կազմում ընդգրկված պետութոււնները նախկինից ամուր են միավորված և ձգտում են մարտահրավեր նետել Թեհրանին»: Ըստ նրա, Իրանին չհաջողվեց ի շահ իրեն օգատգործել «արաբական գարունը»: «Այդ փոփոխություններն անսպասելի եղան Իրանի առաջնորդների համար»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |