Պարսից ծոցի արաբական երկրները մտադիր են ստեղծել ՀՀՊ սեփական համակարգը![]() 23 նոյեմբերի 2011 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Պարսից ծոցի արաբական երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի Աբու Դաբիում անց են կացրել Համատեղ պաշտպանության խորհրդի 10-րդ նիստը՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Աշխարհում հրթիռային զենքի տարածման կապակցությամբ Խորհրդի նիստում որոշում կայացվեց անհրաժեշտ հետազոտություններ անցկացնել հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ: Պաշտպանության նախարարները հաստատեցին Պարսից ծոցի երկրների համատեղ պաշտպանության համակարգի ստեղծման կարևորությունը՝ «ապահովելու համար երկրների անվտանգությունը, կայունությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»: Համատեղ պաշտպանության խորհրդի նիստում համերաշխություն է հայտնվել Բահրեյնին, որին այս տարվա մարտին օգնություն ցուցաբերվեց «Թերակղզու վահանը» գործողության շրջանակներում, երբ այդ երկրում անկարգություններ եղան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |